Գորբաչովը նախընտրում է Մեդվեդեւին

18/08/2011

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը «The Guardian» թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ չափազանց մեղմ է վարվել Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի հետ: «Ես, հնարավոր է, չափազանց լիբերալ եւ ժողովրդավար եմ եղել Ելցինի նկատմամբ: Ես պետք է նրան դեսպան ուղարկեի Մեծ Բրիտանիա կամ որեւէ նախկին բրիտանական գաղութ»,- ասել է Գորբաչովը: Նա քննադատել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին` նրան մեղադրելով «մոդեռնիզացված ժողովրդավարության ճանապարհին» խոչընդոտ հանդիսանալու մեջ: Գորբաչովը նշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում նախապատվություն կտա գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: «Նախագահի կողմից առաջ քաշված տնտեսական, քաղաքական եւ այլ ոլորտների մոդեռնիզացիայի ծրագիրը լավն է, սակայն նախագահի հնարավորությունները սահմանափակ են»,- ասել է Գորբաչովը: