2 մլն` «ադրբեջանական ժողովրդավարությանը»

18/08/2011

Ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների եւ ազատությունների ոլորտում իրավիճակի բարելավման նպատակով Եվրամիությունն Ադրբեջանին 2 մլն եվրո է հատկացրել: Այս մասին ադրբեջանական «SalamNews»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Ռոնալդ Կոբիան: Ըստ նրա, ԵՄ-ն չի սահմանափակվում «միջոցների սովորական հատկացմամբ», այլ նաեւ այդ երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակի բարելավման նպատակով Ադրբեջանի կառավարության հետ երկխոսություն է վարում: Ռոնալդ Կոբիան ասել է, որ ապագայում տրամադրվելիք գումարի չափն ավելի մեծ կլինի: