Նախօրեին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը միասին զբոսնել են Վոլգա գետի ափին եւ ձուկ որսացել: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, նրանք նաեւ ծանոթացել են Վոլգա գետի ստորջրյա աշխարհին եւ ջրի տակ մի քանի լուսանկարներ արել։ Ռուսաստանի նախագահն ու վարչապետն այնուհետեւ շրջել են փոքր նավակով: