FLEX Future Leaders Exchange Program

18/08/2011

ԱՊԱԱ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորություն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ ուսումնական տարի ուսանել ԱՄՆ-ի ավագ դպրոցներում եւ ապրել ամերիկյան հյուրընկալող ընտանիքներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից եւ իրականացվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կրթական եւ մշակութային գործերի (ԿՄ) բաժնի կողմից: Ծրագրի նպատակն է ԱՊՀ-ի երկրների աշակերտներին հնարավորություն ընձեռել ապրելու ժողովրդավարական հասարակության մեջ եւ ըմբռնելու նրանց արժեքները, ինչպես նաեւ ամուր կապեր ստեղծել Եվրասիայի եւ Ամերիկայի ժողովուրդների միջեւ: Դիմորդները քննություններ են հանձնում եւ ընտրվում բաց եւ արժանիքների վրա հիմնված երեք փուլից բաղկացած մրցույթի միջոցով: Միացյալ Նահանգներ մեկնելուց 4-6 շաբաթ առաջ մրցույթի հաղթողները մասնակցում են նախապատրաստական դասընթացների իրենց հայրենի երկրներում: Աշակերտներն ապրում են կամավոր եւ անվճար հյուրընկալ ընտանիքներում, առանց ուսման վճարի հաճախում են դպրոցներ, ներգրավվում են տեղական եւ մշակութային իրադարձություններում:

Ե՞րբ եւ ինչպե՞ս կարելի է դիմել

Բոլոր այն դիմորդները, ովքեր համապատասխանում են ծրագրի պահանջներին, գրացվելու համար պետք է նշված ժամին ներկայանան քննական կենտրոն` իրենց հետ բերելով ծննդյան վկայական կամ անձնագիր (միայն բնօրինակը), վերջին վեց ամիսների ընթացքում նկարված 3×4 չափսի մեկ լուսանկար եւ գրիչ: Քննությունները կանցկացվեն հետեւյալ մարզերում եւ քաղաքներում` Երեւան (Երեւանի հարակից շրջանների դիմորդները քննությունը կհանձնեն Երեւանում); Շիրակ – Գյումրի; Արագածոտն – Թալին; Լոռի – Վանաձոր; Տավուշ – Իջեւան; Սյունիք – Սիսիան, Գորիս, Կապան; Կոտայք – Հրազդան; Գեղարքունիք – Մարտունի; Վայոց Ձոր – Եղեգնաձոր: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Ամերիկյան խուրհուրդների գրասենյակ (37410) 560045; 544012; 544015 կամ այցելել մեր կայքի` www.americancouncils.am, ինչպես նաեւ` դիմել FLEX ծրագրի բաժին:

FLEX կրթաթոշակի մրցույթը բաց է եւ անվճար բոլոր դիմորդների համար, ովքեր համապատասխանում են հետեւյալ պահանջներին: Դիմորդները պետք է.

– սովորեն 9-րդ, 10-րդ կամ 11-րդ դասարանում եւ

– ծնված լինեն 1994 թվականի մարտի 15-ից 1997 թվականի հուլիսի 15-ը

– ունենան միջին կամ բարձր առաջադիմություն,

– գրանցման ժամանակ մասնակիցները պետք է ունենան անգլերեն լեզվի իմացություն,

– համապատասխանեն ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին,

– լինեն ՀՀ քաղաքացի եւ բավարարեն ՀՀ անձնագիր ստանալու պահանջներին:

Հաշմանդամ երեխաները պետք է ծնված լինեն 1994թ. մարտի 15-ից 1997թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում եւ սովորեն 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կամ 12-րդ դասարանում:

Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ

Բաղրամյան պող. 1, բն. 1, ք. Երեւան 0019, Հայաստան

(+37410) 560045, 544012, 544015

www.americancouncils.am

[email protected]

*Այն աշակերտները, ովքեր մինչեւ ԱՄՆ մեկնելը կփոխեն իրենց դասարանը, փոխադրվելով ծրագրի շրջանակում ոչ թույլատրելի դասարան, կհեռացվեն ծրագրից:

Բոլոր դիմորդները գրանցվելու համար պետք է ներկայացնեն.

– ծննդյան վկայական կամ անձնագիր (բնօրինակը)

– 1 հատ 3×4 չափսի լուսանկար եւ գրիչ

http://www.americancouncils.am