«Facebook»-ի «հետեւանքները»

18/08/2011

Բրիտանական Չեստեր քաղաքի դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել երկու երիտասարդների` երկրում սկսված անկարգությունների ժամանակ «Facebook» սոցիալական կայքում բռնության կոչեր անելու համար։ Ըստ BBC-ի, մինչ օրս դատավճիռների մեծ մասը սահմանափակվում էին մի քանի շաբաթվա ազատազրկմամբ: Հետաքննության տվյալներով` 20-ամյա Ջորդան Բլեքշոուն եւ 22-ամյա Փերրի Սիթքլիֆֆ-Քինանը սոցցանցում ստեղծել էին երկու տարբեր խմբեր, որտեղ Չեստերի տարբեր մասերում անկարգությունների եւ դիակապտության կոչ էին անում` նշելով, թե որ ժամին եւ որտեղ պետք է հավաքվել: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել էր, որ իշխանությունները կվերանայեն եւ կխստացնեն իրենց քաղաքականությունը փողոցային անկարգությունների առնչությամբ: Հիշեցնենք. անկարգությունները Մեծ Բրիտանիայում սկսվեցին Լոնդոնից` օգոստոսի լույս 7-ի գիշերը: Հուզումների պատճառ էր հանդիսացել տաքսի ավտոմեքենայի մի ուղեւորի` 29-ամյա Մարկ Դագգանի, սպանությունը Ոստիկանության ներկայացուցիչների կողմից: Այնուհետեւ անկարգությունների ալիքը տարածվեց մի շարք այլ խոշոր քաղաքներում: