Ի՞նչ է պատասխանել

23/07/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձին: Այս տեղեկությունը երեկ հաստատել են նախագահի մամլո գրասենյակից: Պատասխանի մանրամասները չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ Մեդվեդեւի ուղերձը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին էր փոխանցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հուլիսի 8-ին կարճատեւ այցեր կատարելով Երեւան եւ Բաքու: Ռուսաստանի նախագահի առաջարկներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պատասխանը այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական Մոսկվային էր փոխանցել հուլիսի 18-ին: