Ափսոս էր ցուցանիշը

21/07/2011

Նախորդ տարվա հունիսի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.3%։ Այս մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակված նախնական զեկույցում։ Հիշեցնենք, որ մայիսին ՏԱՑ-ի ցուցանիշը գրեթե երկնիշ թիվ էր կազմում՝ 9.9%, իսկ ապրիլին` 7.7%։ ՏԱՑ ցուցանիշի նվազումը պայմանավորված է հիմնականում շինարարության ոլորտով, որտեղ հունիսին գրանցվել է 31.3% անկում։ Մնացած ոլորտներում արձանագրվել է աճ։ Մասնավորապես, արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 24.7%, գյուղատնտեսության ոլորտում՝ 10.1%, ծառայությունների ոլորտում՝ 4.9%։