Դրայվի մեջ է

21/07/2011

Առաջիկա 1-2 օրերին Հայաստան կգա հատուկ սարքավորում, որի միջոցով կանգառում կանգնած ուղեւորը կկարողանա իմանալ, թե անհրաժեշտ փոխադրամիջոցը երբ կմոտենա: Այս մասին news.am-ին ասել է «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» փոխտնօրեն Վահագն Ծատուրյանը: Նրա խոսքով` նշված սարքավորումը կբերվի Ռուսաստանից: Փորձնական կարգով այն կտեղադրվի առայժմ մեկ կանգառում: «Ծրագրի հաջող ընթացքի դեպքում նման սարքավորումներ կտեղադրվեն նաեւ այլ կանգառներում»,- ասել է նա` հավելելով, թե կանգառը, ուր փորձնական կտեղադրվի սարքավորումը, հայտնի կդառնա սարքավորումը բերելուց հետո միայն: