Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն ամառային թեժ հանգիստ է անցկացնում ընկերուհու՝ մոդել Իրինա Շեյքի հետ: Պապարացիներին հաջողվել է լուսանկարել անմիջապես ծովի մեջ «ջերմացող» զույգին՝ բավական հետաքրքիր դիրքով: Չնայած Իրինան եւ Ռոնալդուն արդեն մի քանի տարի միասին են, համենայնդեպս, լուսանկարներից երեւում է, որ կրքերը դեռեւս չեն մարել: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ռոնալդուն հայր է դարձել: Երեխայի մոր անունը գաղտնի է պահվում: Իրինան ընդունել է երեխային եւ հայտնել, որ պատրաստ է Ռոնալդուի հետ մեծացնել փոքրիկին: