Ուշադրությո՛ւն

21/07/2011

Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման 2-րդ փուլի աշխատանքների իրականացման ժամանակ երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման նպատակով ս/թ հուլիսի 21-ից մինչեւ օգոստոսի 30-ը դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղով։

Մինչեւ շինարարական աշխատանքների ավարտը Ծիծեռնակաբերդի խճուղով շահագործվող Երեւանի ներքաղաքային երթուղիների աշխատանքը կազմակերպվելու է հետեւյալ ուղեգծերով.

– ավտոբուսային հ.հ.19, 26, 33 եւ միկրոավտոբուսային հ.հ.62, 70, 74, 87, 102 երթուղիները Լենինգրադյան փողոցից երթեւեկելու են Կիեւյան-Օրբելի փողոցներով-Մարշալ Բաղրամյան պողոտայով-Պռոշյան-Պարոնյան փողոցներով-Մաշտոցի պողոտայով, այնուհետեւ գործող ուղեգծով.

– միկրոավտոբուսային հ.90 երթուղին Կիեւյան փողոցից երթեւեկելու է Հալաբյան փողոցով-Հրազդանի կիրճով-Աթենքի փողոցով-Ծովակալ Իսակովի պողոտայով, այնուհետեւ գործող ուղեգծով։

– միկրոավտոբուսային հ.110 երթուղին Սեբաստիայի փողոցից երթեւեկելու է Ծովակալ Իսակովի պողոտայով-Վերֆելի (Կիլիկիա)-Աթենքի փողոցներով-Հաղթանակի կամուրջով, այնուհետեւ գործող ուղեգծով։

Երեւանի քաղաքապետարան