ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող չորս անձանց, որոնք ծնունդով Հյուսիսային Կովկասից են: Այս մասին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հայտնել է Դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը: Նա ակնարկել է, որ ահաբեկչությունը կարող էր տրանսպորտում բազմաթիվ զոհերի պատճառ դառնալ: Բորտնիկովի խոսքով` ահաբեկիչների մոտ «ընդհանուր առմամբ 10 կգ տրոտիլի համարժեք» ինքնաշեն ռումբ են հայտնաբերել, ինչպես նաեւ` զենք, քարտեզ եւ ահաբեկչական գործողության իրականացման վայրի գծագիրը: Ըստ «Ինտերֆաքսի»` Դ. Մեդվեդեւը հանձնարարել է ավարտին հասցնել այս հանցագործության հետաքննությունը: