Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը չի առաջադրել նախագահական ընտրություններում թեկնածու դառնալու հավակնորդների ցանկում: Սոցիալիստական կուսակցությունից նախագահի թեկնածու դառնալու շանսեր ունեն կուսակցության քարտուղար Մարտին Օբրին, նախկին քարտուղար Ֆրանսուա Օլլանդը, նախորդ ընտրություններում թեկնածու Սեգոլեն Ռուայալն ու խորհրդարանի երեք անդամներ` Մանուել Վալսը, Առնո Մոնտեբուրն ու Ժան Միշել Բալեն: Հիշեցնենք, որ Ստրոս-Կանը մայիս ամսին ձերբակալվել էր նյույորքյան հյուրանոցներից մեկի սպասուհու հանդեպ սեռական բռնություն կիրառելու մեղադրանքով, սակայն ավելի ուշ մեղադրանքը չէր հաստատվել, եւ Ստրոս-Կանն ազատվել էր գրավի դիմաց:
Ֆրանսիայում անցկացված հարցումների համաձայն` երկրի բնակչության մոտ կեսը ցանկություն էր հայտնել Ստրոս-Կանին տեսնել նախագահական ընտրություններում: Սակայն Ստրոս-Կանը դեռ կարող է նախագահական աթոռին հավակնել, եթե մինչ հաջորդ տարվա մարտ նրան հաջողվի հավաքել 500 հազար ստորագրություն իր թեկնածության օգտին եւ գրանցվել որպես ինքնառաջադրված թեկնածու: