Նոր ռեկորդ

19/07/2011

Անցած հանգստյան օրերին` հուլիսի 15-17-ը, «Հարի Փոթերը եւ մահվան պարգեւները. մաս 2-րդ» ֆիլմը դարձել է հյուսիսամերիկյան վարձույթի առաջատարը: Փոքրիկ մոգի մասին ֆիլմի վերջին մասը ապահովել է 168.55 մլն դոլար` շնորհիվ վաճառված տոմսերի, ինչը նոր ռեկորդ է հանգստյան օրերին հավաքած գումարների չափով: Ավելի վաղ Հարի Փոթերի մասին ֆիլմը կարողացել էր սահմանել ռեկորդ առաջին օրը ստացած շահույթով` 92.1 մլն դոլար: