Հիմա էլ ինտերնետը

16/07/2011

Այն, որ Հայաստանում աղանդավորների ձեռքում է կենտրոնացած մսամթերքի, ադամանդի եւ ոսկու, շինանյութերի, հյուրանոցների բիզնեսը, արդեն հայտնի է: Բացի այս բիզնեսներից, աղանդավորները սկսել են ակտիվորեն գնել դայլ-ափ ինտերնետ եւ ինտերնետային հեռախոսակապեր: Մեր տեղեկություններով, օրինակ, «Ֆաստ նեթ» դայլ-ափ ինտերնետը, որ լայնորեն գովազդվում է նաեւ հայկական հեռուստաեթերում, պատկանում է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությանը: Հիշեցնենք, որ աղանդավորական այս կառույցն իր գլխավոր հավաքատեղին է կառուցում Երեւանի Թբիլիսյան խճուղու 9/1 հասցեում, եւ անգամ երկրորդ փողոցն է գնել Արարատի մարզի Խարբերդ գյուղում: Հիշեցնենք նաեւ, որ այս աղանդի շարքերն են անցել հայկական շոու-բիզնեսի մի շարք հայտնի դեմքեր, ինչպես նաեւ` հումորիստներ: Ի դեպ, ըստ «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» հ/կ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի՝ մեր հանրապետությունում աղանդներից ստացած դրամական շրջանառությունը կազմում է մոտ 1մլրդ դոլար: