ՀՌԱԿ ղեկավար Էդվարդ Անտինյանի կարծիքով` ՀԱԿ-ի հետ պատվիրակություն կազմելու իշխանության որոշումը պայմանավորված է ԼՂՀ հիմնահարցով: Նրա խոսքով` իշխանությունը ցանկանում է վերարտադրվել, ինչը բնական է, իսկ հարթակային ընդդիմությունը ցանկանում է հնարավորություն տալ, որ իշխանությունը լեգիտիմ ձեւով վերարտադրվի: «ՀԱԿ-ն այսօր մի խնդիր ունի` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի. ապահովենք` նորից ընտրվես, որ դու էլ իմանաս, որ մեզ ես պարտական, վե՛րջ: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է` լեգիտիմությունն ինձանից ստացի ու վայելի»,- ասել է նա` հայտարարելով, թե դրա դիմաց Լ. Տեր-Պետրոսյանին խորհրդարանում «մի 10 տեղ են խոստացել»: