ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հանդիպել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ, նրանց դիպլոմներ է հանձնել եւ դասախոսություն կարդացել «Գլոբալ տնտեսության եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումները» թեմայով։ Անդրադառնալով, իր իսկ խոսքերով, «տնտեսության ամենապրոբլեմատիկ ոլորտին»` գյուղատնտեսությանը, Տիգրան Սարգսյանն ասել է. «Այսօր մենք գյուղատնտեսությունում ունենք 340 հազար տնտեսվարող եւ ընդամենը ունենք 420 հազար հեկտար մշակվող հող: Հասկանալի է, որ գյուղատնտեսությունում անհրաժեշտ է իրականացնել նոր ռազմավարություն, նոր ծրագիր, ինչը եւ հաստատվել է կառավարության կողմից։ Այն այսուհետեւ կոչվում է ոչ թե Գյուղատնտեսության զարգացման, այլ Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման»։