Պրեսկոտենց համար

14/07/2011

ՀԱԿ-ի եւ կոալիցիայի պատվիրակներն առաջին անգամ դեմառդեմ երկխոսության կնստեն մինչեւ հուլիսի 20-ը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` նման հրատապությամբ երկխոսություն սկսելը պայմանավորված է ոչ թե խիստ կարեւոր հարցերն օր առաջ քննարկելու մղումով, այլ այն հանգամանքով, որ հուլիսի 21-ին Հայաստան են ժամանելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն եւ Ակսել Ֆիշերը: Դրանով իշխանությունները համազեկուցողներին ցույց կտան, թե որքան հետեւողական են երկրում ժողովրդավարություն հաստատելու գործում: Կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ով, ինչպես տեղեկացրել էինք, այս օրերին իր արձակուրդը վայելում է Եվրոպայում, իշխանությունների պահանջով կդադարեցնի հանգիստն ու հուլիսի 16-ին կլինի Հայաստանում: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ` Դ. Հարությունյանը ՀԱԿ-ի հետ երկխոսելու է ոչ միայն` որպես կոալիցիայի ներկայացուցիչ, այլեւ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «վստահելի մարդ»: