Տիգրան Սարգսյանի որոշմամբ` ԿԸՀ արդեն նախկին քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը նշանակվել է Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ: Հիշեցնենք, որ նախօրեին Գրիգորի Գրիգորյանն ազատվել էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից: Վարչապետի որոշման մասին պատմող հաղորդագրության մեջ, իհարկե, նշված չէ, թե ինչ կապ ունեն ընտրական գործընթացները սննդամթերքի անվտանգության հետ, եւ ինչպես պետք է Ա. Բախչագուլյանն օգտագործի իր փորձը այդ բնագավառում: