Մեկնել են Բրյուսել

14/07/2011

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել, որտեղ այսօր մասնակցելու է Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայմանը նվիրված ավագ պաշտոնյաների հանդիպմանը: Ըստ ԱԳՆ լրատվական ծառայության, այսօր Բրյուսելում կկայանա նաեւ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի երկրորդ նիստը, որի օրակարգում են ընդգրկված սահմանների կառավարմանը, մուտքի վիզաների դյուրինացմանը, միգրացիոն խնդիրներին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին եւ իրավապահ գործունեությանն առնչվող հարցեր: Վաղը Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի բանակցությունների վեցերորդ լիագումար նիստին: