Երեք տիպի հայեր

10/11/2005

Երեկ հայերի քաղաքականացված հատվածը հետեւում էր Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին. արդյունքները գլխանց պարզ էին` պետք է հաղթող լիներ Իլհամ Ալիեւի գլխավորած «Ենի Ադրբեջան» կուսակցությունը: Ընդդիմությունից ամենաշատ տեղերը ստացել է «Մուսաֆաթ» կուսակցությունը՝ 4 մանդատ, մյուս կուսակցությունները՝ երկուական կամ մեկական, իսկ անկախ թեկնածուներն ունեն 40 տեղ: Ոչ քաղաքականացված հայերի մի մասը երեկ հետեւում էր Իսրայելում անցկացվող Շախմատի աշխարհի թիմային առաջնությանը, որտեղ մեր հավաքականը մրցում էր Ռուսաստանի ընտրանու հետ։ Ցավոք, մերոնք պարտություն կրեցին: Բայց մեր շախմատիստները ռուսներից 1 խաղ պակաս են անցկացրել, այնպես որ գուցեեւ խոշոր հաշվով հաղթանակ տանեն: Ոչ քաղաքականացված հայերի մյուս մասն էլ հետեւում էր «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» խաղին, որի ընթացքում Մանչեսթերը» հաղթանակ տարավ 1-0 հաշվով՝ ընդհատելով Պրեմիեր լիգայում «Չելսիի» հաղթարշավը, որը 40 խաղ պարտություն չէր կրել։ Սերժ Սարգսյանի Իսրայելում գտնվելը չօգնեց հայ շախմատիստներին, Ռոման Աբրամովիչի Մանչեսթերում գտվելը` «Չելսիին»: