Պորտուգալացի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Ժոաո Սուարեշը նշանակվել է Վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով: Նրա նշանակման մասին ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Պետրոս Էֆթիմիուն հայտարարել է Վեհաժողովի 20-րդ տարեկան նստաշրջանի` նախօրեին կայացած լիագումար նիստում` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատվիրակությունների հետ խորհրդակցելուց հետո: