Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել Լոռիի մարզպետ Արամ Քոչարյանը: Այս տեղեկությունը երեկ news.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը: Նրա խոսքով` Քոչարյանը հրաժարականի դիմումի հետ ներկայացրել է նաեւ արձակուրդ գնալու դիմում, ուստի հրաժարականի հարցը կառավարությունում կքննարկվի արձակուրդից նրա վերադառնալուց հետո, այսինքն` մեկ ամսից: Ի դեպ, մեր աղբյուրների համաձայն` հաջորդ մարզպետը, ով նման դիմում կներկայացնի, լինելու է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: