Հուլիսի 11-19-ը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հրավերով Գերմանիա են մեկնել ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն ու ՀՀԿ-ական Արեգ Ղուկասյանը: Այս այցն ուշագրավ է նրանով, որ արդեն 4 տարի է` նույն խումբը մեկնում է այնտեղ վերապատրաստվելու Հարավային Կովկասում տնտեսության խթանման թեմայով: Թե ի՞նչը չեն կարողանում սովորել մեր պատգամավորները, որ նրանց ստիպում է 4 տարի շարունակ գնալ ու նույն թեմայով վերապատրաստվել` դժվար է հասկանալ: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ այս ծրագիրը «կպցրել» է Սամվել Նիկոյանը: Նշենք, որ նրանց վերապատրաստվելու ծախսերը հոգում է գերմանական ընկերությունը: