Վաշինգտոնից առաջ

11/07/2011

Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, համաձայն ավելի վաղ ձեռք բերված համաձայնության, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին եւ Իգոր Պոպովին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը, ըստ որի` հանդիպման ընթացքում քննարկվել են «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների աշխատանքի հետագա համակարգման հարցերը, հաշվի առնելով հունիսի 24-ին Կազանում անցկացված` ԼՂ հակամարտության կարգավորման հարցով եռակողմ գագաթաժողովի արդյունքները, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի` որպես բանակցային գործընթացում միջնորդներ, ձեռնարկած հետագա ջանքերը»: