Ի ցույց բոլորի

11/07/2011

Google Maps կայքը՝ իր արբանյակային քարտեզներով, ոչ միայն օգտակար է պարզապես աշխարհագրություն ուսումնասիրելու համար, այլեւ՝ ռազմական նպատակներով։ Մասնավորապես, դրա միջոցով կարելի է բավականին ծավալուն տեղեկություններ ստանալ այլ երկրների կարեւոր ռազմական օբյեկտների մասին։ Օրինակ՝ Հայաստանի։ Նկարում պատկերվածը Google-ի կայքից Հայաստանի քարտեզի մի հատված է՝ Ջրվեժի մոտակայքում։ Մեր զրուցակիցը, ով իրեն համարում է ռազմական տեխնիկային քիչ թե շատ ծանոթ մարդ, պնդում է, որ այդտեղ պատկերված են ռուսական արտադրության C300 հակաօդային պաշտպանության հրթիռային կայաններ (նկարում՝ 12 փոքրիկ ուղղանկյունները)։ Նրա մտահոգության պատճառն այն էր, որ վերեւից այն որեւէ կերպ քողարկված չէ եւ տեսանելի է բոլորի, այդ թվում` ադրբեջանցիների համար։ Ամենազավեշտալին այն է, որ տեխնիկան չորս կողմից շրջափակված է բարձր պարիսպով եւ տեսանելի չէ։ Մեր զրուցակցի համոզմամբ, ինքը, պրոֆեսիոնալ չլինելով հանդերձ, գտել է առնվազն 4 այդպիսի կետ։