Մարդաորս

10/11/2005

ՀՀ նախագահի խորհրդական, ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը նեղ շրջանակում ասել է, թե Արտաշես Թումանյանը, Սամվել Բաբայանն ու Արմեն Դարբինյանը մտադիր են միություն ստեղծել, սակայն Ա. Թումանյանը մտահոգ է, որովհետեւ չգիտի, թե նման միության ծնունդն ինչպես կընդունի Ռոբերտ Քոչարյանը։ Այնուամենայնիվ, Թումանյանը շատ է ուզում ավարտին հասցնել իր սեփական կուսակցության «շինարարությունը»։ Արդեն նշել էինք, որ նա իր կուսակցությանն անդամակցելու առաջարկ է արել Շավարշ Քոչարյանին: Նման առաջարկ է արել նաեւ Վիգեն Խաչատրյանին եւ նրա եղբորը՝ ազգային անվտանգության պահեստային գնդապետ Վահան Խաչատրյանին, որն «Արայ» ընկերության գործադիր տնօրենն է եւ Ա. Թումանյանի վաղեմի ընկերը։