Նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: