Չմտան, որովհետեւ չէին կարող մտնել

10/11/2005

«Ես կողմնակից եմ ոչ թե հեղափոխական ընդդիմությանը, այլ` կառուցողական, եւ թող ընդդիմությունն իր խելքով, մտքով, ծրագրով ապացուցի, որ իսկապես իր ծրագրերն ավելի առաջատար են, լավն են, քան իշխանություններինը: Այլապես` ուղղակի քննադատությունը կամ հեղափոխական կոչերը ոչինչ չասող բաներ են: Ապացուցեք, որ լավն եք,- ասում է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը՝ ավելացնելով,- եթե ես ընդդիմադիր լինեի, ես պարզապես ժողովրդին կպատմեի, թե ես ինչպես եմ տեսնում իմ Հայաստանը, իմ քաղաքը, ինչ լուծումներ եմ տեսնում: Ոչ մեկին չհայհոյելով։ Ընդդիմությունը բովանդակային քննարկումների մեջ չմտավ, որովհետեւ չէր կարող մտնել»։