Ճիչերը մեկտեղելու կոչ

09/07/2011

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը երեկ Աշտարակում հանդիպել են բնակիչների հետ։

Անդրադառնալով երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին, արտաքին քաղաքականության մեջ նկատելի բացթողումներին, Հովհաննիսյանը հանդիպման մասնակիցներին կոչ է արել հանդես գալ առաջարկություններով, «պատվիրաններով», որոնք կլինեն կուսակցության գործունեության ուշադրության կենտրոնում: Նա նաեւ կոչ է արել` «բողոքի ճիչերը մեկտեղել եւ միասնական ձայնով դուրս գալ` հաղթահարելու մեր պետականության հիմքերը սասանող եւ վտանգավոր չափերի հասնող երեւույթները»: