ՀԱԿ-ի օգոստոսի 1-ին նախատեսված հանրահավաքը չի կայանա: Երեկ նման որոշում է կայացվել ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում: ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի փոխանցմամբ` հանրահավաքն օգոստոսի 1-ի փոխարեն տեղի կունենա օգոստոսի 2-ին: Պատճառն այն է, որ օգոստոսի 1-ը մեռելոցի օր է (Վարդավառին հաջորդող երկուշաբթին է): «Մենք վրիպել էինք այդ հարցում»,- երեկ ասել է Մուսինյանը: