Երաշխիքն իշխանություննե՞րն են

09/07/2011

Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ՀԱԿ-ն ի՞նչ երաշխիք ունի, որ իր պահանջած արտահերթ ընտրությունները կարող են անցնել ազատ եւ արդար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել է, թե իրենց կհաջողվի բանակցությունների արդյունքում արտահերթ ընտրություններն անցկացնել վերափոխված ընտրական օրենսգրքի շրջանակներում: «Ես կարծում եմ, որ մենք կունենանք արդյունավետ բանակցություններ իշխանությունների հետ, եւ ոչ միայն համաձայնություն ձեռք կբերենք ժամկետների, այլեւ պայմանների մասին, որոնք կներառեն նաեւ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, եւ այնպիսի երաշխիքների ստեղծում, որ իշխանությունները չկարողանան կեղծել ընտրությունները»,- վստահեցրել է Զուրաբյանը: