Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի` ՀՅԴ Բյուրոյի կազմում ընդգրկվելուց հետո, վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ով կփոխարինի նրան այդ պաշտոնում: Թեեւ դաշնակցական շրջանակներն ամեն կերպ փորձում են համոզել, որ արտառոց ոչինչ չկա, երբ Բյուրոյի անդամը միաժամանակ նախարարական պաշտոն է զբաղեցնում, սակայն Գ. Պետրոսյանն, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին հրաժարական կտա: ԼՂ արտգործնախարարի պաշտոնում դեռեւս ամենահավանական թեկնածուն համարվում է ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ում համար Հայաստանում այդպես էլ որեւէ «հարմար» պաշտոն չգտնվեց: