Առաջինն ու վերջինը

09/07/2011

Ըստ ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տեղեկությունների, ԱՊՀ տարածքում այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում արձանագրված գնաճի տեմպերով Հայաստանը գտնվում է 5-րդ տեղում` 5 % գնաճով: Իսկ արդյունաբերական արտադրության աճի տեմպերով Հայաստանը երկրորդն է, զիջելով միայն Բելառուսին: Գնաճի ցուցանիշով առաջատարը Բելառուսն է` 25 տոկոս գնաճով: Երկրորդ եւ երրորդ տեղերում են Տաջիկստանն ու Ղրղըզստանը, համապատասխանաբար` 7 եւ 6 տոկոսով: Նախավերջին տեղում Ռուսաստանն ու Ղազախստանն են, իսկ ամենացածր գնաճն արձանագրվել է Ադրբեջանում` 3%: Ի դեպ, ԱՊՀ երկրներից արդյունաբերական արտադրության անկում է արձանագրվել միայն Ադրբեջանում: