Ֆրանսուհի գրող եւ լրագրող Տրիստան Բանոնը հայց է ներկայացրել ընդդեմ Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի` վերջինիս մեղադրելով 8 տարի առաջ իրեն բռնաբարելու փորձի մեջ: Սա ԱՄՀ-ի նախկին ղեկավարի դեմ նմանօրինակ երկրորդ դատական հայցն է: Նյու Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհու կողմից ներկայացված հայցը Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնից Ստրոս-Կանի հրաժարականի պատճառ դարձավ: