Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից գողացել են Պաբլո Պիկասոյի մատիտի նկարը: Ըստ «Associated Press»-ի, հուլիսի 6-ին տեղական ոստիկանությունը տեղեկացել է, որ «Weinstein Gallery» է մտել մոտ 30 տարեկան մի տղամարդ, հանել է նկարը պատից, դուրս եկել, նստել իրեն սպասող տաքսին եւ հեռացել: Առայժմ Ոստիկանությանը չի հաջողվել բռնել հանցագործին: Պատկերասրահի ներկայացուցիչները հայտնել են, որ Պիկասոյի գողացված աշխատանքը` 1965թ. նկարված «Կնոջ գլուխը», իր տեսակի մեջ եզակի նկար է, որի արժեքը մի քանի հարյուր հաaզար դոլար է։