Ռուսաստանում ալկոհոլային խմիչքների արտադրությունը եւ շրջանառությունը կարգավորելու համար ընդունվել է նոր օրինագիծ, ըստ որի` ցանկացած խմիչք, որը պարունակում է ավելի քան 0,5% սպիրտ, կհամարվի ալկոհոլային: Ռուսական մամուլը նկատում է, որ այդ չափանիշով ալկոհոլային է համարվում նաեւ կվասը: Փաստաթուղթն արդեն ընդունվել է կառավարության կողմից, իսկ Պետդումայում երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ կընդունվի մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջ: Փաստաթուղթը նաեւ նախատեսում է ամբողջությամբ արգելել ալկոհոլային խմիչքների վաճառքը ոչ ստացիոնար առեւտրի կենտրոններում, որտեղ իրականացվում է գարեջրի վաճառքի 25-30%-ը: