Դոլարը սկսեց թանկանալ

02/07/2011

Վերջին օրերին արձանագրվող դոլարի փոխարժեքի անկումը երեկ կանգ է առել եւ նկատվել է հակառակ պրոցեսը։ Ըստ ՀՀ ԿԲ տեղեկատվության, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում» երեկ կատարվել է 1.7 միլիոն դոլարի առք եւ վաճառք՝ 1 դոլարը 369.25 դրամ միջին փոխարժեքով։ Նախորդ օրվա համեմատ դոլարն արժեւորվել է 1.32 կետով: Դժվար է ասել, թե դոլարի արժեւորումը որքան կշարունակվի, սակայն, ըստ էլեկտրոնային ԶԼՄ-ների, որոշ բանկեր երեկ ընդհանրապես խուսափել են դոլար վաճառել՝ ըստ երեւույթին, սպասելով, որ փոխարժեքն ավելի կբարձրանա։