Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունիսին մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.6, այսինքն՝ արձանագրվել է 1.4% գնանկում։ Ընդ որում, պարենային ապրանքների դեպքում, ըստ վիճակագիրների, գներն ավելի շատ են իջել՝ 2.9%-ով։ Ինչ վերաբերում է 12-ամսյա գնաճին՝ այս տարվա հունիսը նախորդ տարվա հունիսի համեմատ, ապա այն կազմում է 8.5%։ Ցուցանիշը շատ բարձր է, սակայն մայիսի տվյալների համեմատ, գնաճի ցուցանիշը նվազում է։ ԱՎԾ այս վերջին հրապարակումը հիմք է հանդիսացել, որպեսզի մեր իշխանավորները համոզմունք հայտնեն, որ տարեվերջին գնաճը չի գերազանցի սահմանված ցուցանիշը՝ 5.5%-ը։