2013-ի՞ն

02/07/2011

«2013թ., երբ Ուկրաինան նախագահի ԵԱՀԿ-ն, առավելագույն ջանքերը կգործադրի ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար»,- երեկ Ուկրաինայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: «Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չենք, սակայն հիանալի գործնական, բարեկամական, առեւտրատնտեսական հարաբերություններ ունենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, եւ մեր` ուկրաինացի ժողովրդի շահերից է բխում, որ այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվի»,- հավելել է Յանուկովիչը: Ի պատասխան, Ս. Սարգսյանն ասել է. «Հուսով եմ, որ երբ Ուկրաինան դառնա ԵԱՀԿ նախագահ, իր ավանդը կներդնի մեր տարածաշրջանում խաղաղության, ազատության հաստատման գործում»: