Ի՞նչ արժե Մոսկվայում ամենաէլիտար բնակարանը

01/07/2011

Մոսկվայի առաջին հարյուր առավել թանկ բնակարանների քառակուսի մետրի միջին գինը հասել է 38 հազար դոլարի: Այս մասին հայտնի է դարձել «IntermarkSavills» ընկերության հաշվետվությունից: Փորձագետները նշում են, որ էլիտար 1 մետրի միջին արժեքը 2011-ի երկրորդ եռամսյակի արդյունքներով` առաջին եռամսյակի համեմատ աճել է 1,1 տոկոսով, իսկ 2010-ի 4-րդ եռամսյակի համեմատ` 2,8 տոկոսով: «Մոսկովյան բնակարանի մեկ քառակուսի մետրի առավելագույն արժեքը մոտ 60 հազար դոլար է, իսկ նվազագույնը` մոտ 30 հազար դոլար»,- ասվում է հետազոտությունում: Այսպես, Մոսկվայի թոփ 100 էլիտար բնակարանների միջին արժեքը կազմում է 9,8 մլն դոլար, իսկ ամենաթանկ բնակարանային առաջարկը` 29 մլն դոլար: