Սկզբունքը վերացե՞լ է

30/06/2011

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզում» ընդգրկված է 6 սկզբունք: «Դրանցից մեկը Ղարաբաղին հարակից տարածքներից հայկական զորքերի դուրսբերումն էր, այդ իսկ պատճառով այդ քննարկումները մեզ համար մեծ կարեւորություն ունեին, սակայն այդ սկզբունքն արդեն վերացել է»,- ասել է Մամեդյարովը` հավելելով, թե իրենք շարունակելու են բանակցությունները խաղաղության եւ տարածաշրջանային կայունության հասնելու համար: «Չի կարելի ասել, որ Հայաստանը նույնը չի ցանկանում: Մյուս կողմից` Երեւանն ունի իր մոտեցումը գործընթացների վերաբերյալ»,- ասել է նա: