YouTube-ը «փակվե՞լ» է ԱԺ-ում

30/06/2011

Պարզվում է` ԱԺ-ում 2008թ. մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո ինտերնետային որոշ կայքեր անհասանելի են, մասնավորապես` YouTube-ը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցում է ուղարկել` պահանջելով պարզաբանել, թե ինչո՞ւ են որոշ կայքեր անհասանելի: