Նշանակվել է

30/06/2011

Արժույթի միջազգային հիմնադրամի նոր տնօրեն է նշանակվել Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը: Հիշեցնենք, որ այդ պաշտոնին հավակնում էր նաեւ Մեքսիկայի կենտրոնական բանկի նախագահ Ագուստին Կարստենսը, սակայն խորհրդատվությունների ընթացքում երկրների մեծ մասն աջակցություն էր հայտնել Լագարդին, ով խոստացել է բարեփոխել ԱՄՀ-ն: Ըստ լուրերի` նա պատրաստվում է ավելացնել զարգացող երկրների ներկայացվածությունը հիմնադրամում: Հիշեցնենք, որ ԱՄՀ նոր ղեկավարի նշանակման անհրաժեշտություն առաջացել էր Դոմինիկ Ստրոս-Կանի պարտադրված հրաժարականից հետո. նա մեղադրվում է հյուրանոցներից մեկի աղախնի հանդեպ բռնաբարության փորձ կատարելու մեջ: