Շիրակի մարզի Հովիտ եւ Մուսայելյան համայնքներում վերընտրվել են գործող ՀՀԿ-ական գյուղապետերը: Հովիտում վերընտրվել է գյուղապետ Սամվել Պետրոսյանը, իսկ Մուսայելյանում` միակ թեկնածուն` Կարեն Խաչատրյանը: Ընտրախախտումներ, ըստ հանձնաժողովականների, չեն արձանագրվել: «Դիտորդներ չեն եղել, լցոնումներ ու ընտրակաշառքներ էլ չեն բաժանվել: Մեր գյուղի ընտրություններն ուրիշ են, ձեր իմացած ընտրությունը չէ: Էն, որ ասում են` արդար, թափանցիկ, այ հենց էդպիսին են»,- ըստ news.am-ի` ասել է Հովիտ գյուղի բնակիչներից մեկը: «Ես ուրիշին եմ ընտրել, ճիշտ է, մեր գյուղապետից դժգոհ չեմ, բայց մյուս թեկնածուին եմ ձայնս տվել: Բայց գիտեմ, որ Սամվել Պետրոսյանին ընտրողները շատ են եղել»,- հավելել է նա: