43 դպրոց կունենա կաթսայատուն

10/11/2005 Լ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Քաղաքապետարանի երեկվա ճեպազրույցում Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանն ասաց, որ քաղաքապետարանի հանրակրթական դպրոցների հիմնանորոգման եւ նորոգման համար 2004թ. հատկացվել է 380 մլն դրամ: Այս տարի բյուջեով հատկացվել է 1,5 մլրդ դրամ, 500 մլն դրամ էլ լրացուցիչ է տրվել՝ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի շրջանակներում: 2005թ. մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների համար վերանորոգման եւ կաթսայատների կառուցման համար հատկացվել է 2 մլրդ դրամ: Շուրջ 37 դպրոցներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ: Մինչեւ 2003թ. քաղաքում կաթսայատներ ունեցող դպրոցները 10-ն էին, 2004թ. շահագործվեց եւս 10-ը, իսկ այս տարի կշահագործվի եւս 23 անհատական կաթսայատուն: