Նաեւ Փարիզում

30/06/2011

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 6-7-ը այցելելու է Փարիզ: Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովի խոսքով` այցի շրջանակներում ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բանակցություններ է վարելու Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի եւ այլ պաշտոնյաների հետ` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում երկրի համանախագահության համատեքստում»: Քննարկվելու են նաեւ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հեռանկարները եւ տարածաշրջանային նախագծեր: