ԵԽ ԽՎ-ն սատարում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը եւ հուսով է, որ ապագայում այդ երկխոսությունը, այնուհանդերձ, կուղեկցվի կոնկրետ արդյունքներով:
Այս մասին երեկ «Թրենդ» գործակալությանն ասել է ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն: Նրա խոսքով` Վեհաժողովը հիասթափված է այն փաստով, որ Կազանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը չհաջողվեց համաձայնությունների հասնել: