Կշահագործվի Տաթեւի ՀԷԿ-ը

10/11/2005

Եվրամիության 2,7 մլն եվրո դրամաշնորհով ավարտվել է Որոտանի կասկադի մեջ մտնող Տաթեւի ՀԷԿ-ի արդիականացումը: Տաթեւի ՀԷԿ-ն առաջին եւ միակ շերեփավոր կայանն է ԽՍՀՄ-ում: Որոտանի կասկադը կարեւոր դեր է կատարում Իրանից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ էլեկտրաէներգիայի փոխհոսքի ժամանակ հաճախությունը կարգավորելիս: Ձմռան շրջանում Հայաստանն էլեկտրաէներգիա է ստանում Իրանից, իսկ ամռանը՝ վերադարձնում այն: 2005թ. 10 ամիսների արդյունքների համաձայն, կասկադն արտադրել է 821 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ անցած տարվա 1,250 մլրդ կՎտ/ժ-ի փոխարեն: