Երեկ ժամը 13:30-ի սահմաններում, Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի «Պիոներ պալատի» նկուղային հարկում քայքայված բալոն կա, որը, հնարավոր է, պայթի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության աշխատակիցները Էրեբունի վարչական շրջանի «Պիոներ պալատից» տարհանել են երեխաներին ու ծնողներին: Սակրավորներն իրենց հատուկ սարքերով տեղազննման աշխատանքներ են կատարել: Տարածքը հսկվել է Ոստիկանության Էրեբունիի բաժնի աշխատակիցների կողմից: Ահազանգել են նաեւ, որպեսզի «Պիոներ պալատի» շենքին մոտենան նաեւ Ջրմուղի աշխատակիցները: