Հուլիսի 6-ին

30/06/2011

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, մանկապղծության մեջ մեղադրվող հայտնի գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ դատավարությունը կսկսվի հուլիսի 6-ին: Դատավարությունը նախագահելու է դատավոր Մուշեղ Հարությունյանը: Նշենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը Ախթալայի լեռնահարստացման «Metal Prince» կոմբինատի սեփականատերն է: Հիշեցնենք, որ հունվարի 22-ին մի երիտասարդ, որը 30 հազար դոլարի պարտք ուներ, զանգահարել է Տեր-Պողոսյանին եւ սպառնացել, որ Ոստիկանությանը կփոխանցի նրան մերկացնող տեսանյութը, եթե վերջինս ֆինանսապես չօգնի իրեն: Գործարարն, ի պատասխան, ինքն էր դիմել Ոստիկանություն` խնդրելով լուծել իրեն սպառնացող երիտասարդի հարցը: Հենց նույն օրը երիտասարդին ձերբակալել էին, սակայն վերջինս ոստիկաններին էր հանձնել խոստացված կոմպրոմատը: Սփյուռքահայ գործարարի զոհերի թվում են նաեւ իր կողմից հովանավորվող ֆուտբոլային թիմում խաղացող մի քանի տղաներ: Մանկապղծության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 140 եւ 139 հոդվածների հատկանիշներով: Դատախազությունը հաստատել է մեղադրանքը, եւ այս քրեական գործն արդեն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ իրավասության քննելու համար: